Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին

timthumb (1)

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ գարնանը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ կհամարվեն:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանն, անդրադառնալով ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի ելույթին, նշեց, որ իրենք մշտապես ասել են, որ ստորագրությունները մինչև հիմա պետք է հետ վերցրած լինեինք։

«Նախագահը սեպտեմբերին ասաց, որ մինչև գարուն հետ կկանչենք ստորագրությունները, եթե մինչ այդ Թուրքիայի կողմից արձագանք չլինի։ Մենք էլ ասացինք, որ մինչև գարուն սպասելու անհրաժեշտություն չկա, քանի որ տարիներ շարունակ Թուրքիան ցույց է տվել, որ Հայաստանի հետ առանց նախապայմանի հարաբերություններ հաստատելու ցանկություն չունի»,- նկատեց Մանոյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ էր ներկայացրել պաշտոնական Անկարային` 2009թ.-ին կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չվավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Թե ինչո՞ւ է նախագահը վերջնաժամկետ սահմանել 2018 թ․ գարունը՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու համար, Մանոյանը նշեց․ «Նախագահին պետք է հարցնեք: Ենթադրում եմ՝ իր պաշտոնավարման ավարտով է պայմանավորված»։

ՀՅԴ-ականի խոսքով՝ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ընդամենը կրկնում է նախագահի ասածը․ «Չի ասում, թե ստորագրությունները վավերացնելու ենք, չի ասում, որ ամեն բան լավ է, այլ պարզապես հիշեցնում է նախագահի հայտարարությունը, որ առ ոչինչ ենք համարելու ստորագրությունները։ Սակայն ժամանակ կորցնելու կարիք չկա»,- նշեց նա և ընդգծեց՝ եթե նախագահն այդպես է որոշել, ուրեմն պետք է սպասել։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *