Իգնատի Առաքելյանը կփրկի ոլորտը «մարսից»

timthumb (4)

Այն ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից պահանջում է կարճ ժամկետներում պարզել, թե հայրենի գյուղատնտեսությունն այդ ի՞նչ պատճառներով է անդունդը գահավիժում՝ իր հետ տանելով ողջ տնտեսությունը, Իգնատի Առաքելյանը պետք է որ անհապաղ լծվեր իր բուն պարտականությունները կատարելուն:

Այդպես էլ արեց: Այն էլ ինչպես: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարվա մեջ երկու հատ նարդի է գնել։ Առաջին գնումը կատարվել է մայիսի 24-ին՝ կնքված պայմանագրով, իսկ երկրորդը՝ հունիսի 16-ին։ Նախարարությունը երկու գնումն էլ կատարել է անհատ ձեռներեց Հրաչ Օհանյանից։ Առաջին գնման դեպքում «Գառնի» անվանումը կրող նարդին ձեռք է բերվել 38 հազար դրամ արժեքով, իսկ երկրորդ նույնանուն նարդին արժեցել է 52 հազար դրամ։ Գնման առարկայի տեխնիկական բնութագրում գրված է, որ նարդին արտադրված է Հայաստանում, փայտից է և լաքապատ։ Այն, որ զառ գլորելով՝ Իգնատի Առաքելյանն ավելի մեծ հաջողություններ կգրանցի ոլորտում՝ չենք էլ կասկածում: Չէ՞ որ նա մինչ այժմ էլ էր միայն դրանով զբաղված. այն պարագայում, երբ ֆերմերները բողոքում են կոլտնտեսությունների անարդյունավետության, ոռոգման ջրի սակավության, բնապահպանները՝ ահազանգում Սևանից ջրառի անթույլատրելիության մասին, անմշակ հողերի քանակը միայն ավելանում է՝ Իգնատին նարդի է խաղում: Իրականում՝ ինչպես ցույց է տալիս ոլորտի ողբալի վիճակը, նրա աշխատել- չաշխատելը, ցուցանիշների առումով, նույն արդյունքն է տալիս, այնպես որ, եթե չի ստացվում՝ հո մարդը չի՞ կոտորվելու… Մնում է միայն հաճույքով անցկացնել աշխատանքային առօրյան՝ նարդին էլ Իգնատիին օգնական: Հուսանք, որ գոնե նարդու օգնությամբ Իգնատի Առաքելյանին կհաջողվի «դու-շեշ»  գցել և փրկել ոլորտը «մարսից»:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *