Իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման հարցի իրավական չափումը գերակա է. Մարիա Կարապետյան

timthumb (4)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց:

Սակայն իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման հարցի իրավական չափումը գերակա է։ Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, ապագա օրենքի կերտող եմ և գործող օրենքի երաշխավորը։

Էլարդի փորձաքննությունը հղման կետ է։ Ես այն հասկանում եմ այսպես։ ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ կա Ամուլսարի շահագործման անվտանգ մոդել, այն հնարավոր չէ գծել առանց տվյալների բացերի շտկման և գնահատումների թարմացման։ Մեղմման միջոցները նույնպես կախյալ են տվյալների բացերի շտկումից և գնահատումների թարմացումից։ Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց սրա։

***
Մեջբերում փորձաքննության Մեմորանդումից․

«Պատշաճ մեղմման ծրագրերի և լրացուցիչ մեղմման միջոցների մշակումը տվյալների բացերի և մոդելների և համապատասխանաբար գնահատման թարմացման անհրաժեշտություն է առաջացնում։»

«Հանքի կառուցվածքի և ենթակառուցվածքների (օրինակ՝ շինությունների, ավազանների, փոխակրիչի, գոտու, միջնաշերտերի և այլն) կառուցումը (ոչ թե շահագործումը) կարող է վերսկսվել տվյալների բացերի շտկման և գնահատումների, բնութագրերի, մոդելավորման և մեղմման միջոցների թարմացման հետ զուգահեռ (միաժամանակ)»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *