«Ինձ նայեք, ես վախեցող տղա ե՞մ, բա». Բագրատյանը չի վախենում Ծառուկյանից

timthumb (1)

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Սերգեյ Բագրատյանն այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր դիրքորոշումն այն մասով, որ տեր է կանգնելու այն քվեներին, որոնք քաղաքացիները տվել են իրեն. «Ես տեր եմ կանգնելու ինձ տրված ամեն մի քվեին: Չգիտեմ՝ ով է այս դիմումը ներկայացրել առանց իմ հետ խորհրդակցելու, բայց ես եկել եմ այստեղ, որ հաստատեմ՝ չեմ հրաժարվելու իմ մանդատից»:

 

Լրագրողների դիտարկմանն՝ ո՞վ է պատգամավորների անունից մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացրել, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Մեր դեմ ինչ-որ խաղ է տարվել, գիտենք՝ ովքեր են այդ դիմումները ներկայացրել. դրանք այն մարդիկ են, ովքեր աշխտում են ԿԸՀ-ի հետ»:

 

Սերգեյ Բագրատյանը նաև հավելեց, որ իր՝ մանդատից չհրաժարվելու քայլի մասին տեղյակ չի պահել «Ծառուկյան» դաշինքին, քանի որ դաշինքն էլ իրենց հետ չի խորհրդակցել՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելիս: Հարցին՝ չի՞ վախենում արդյոք իր այս որոշման համար Գագիկ Ծառուկյանից, Բագրատյանը պատասխանեց. «Ինձ նայեք, ես վախեցող տղա ե՞մ, բա»:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *