Ինչի՞ վկան է նա

timthumb (5)

Այսօր, Մարտի 1-ի գործի թեմայով քննարկման ժամանակ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատեց, որ այդ գործով ամեն բան պարզ է և Ռոբերտ Քոչարյանին բացահայտելու կարիք չկա։

Կինոռեժիսոր Տիգրան Պասկևիչյանն, իր հերթին, Մարտի 1-ը միայն 10 զոհված մարդկանց շրջանակում չդիտարկեց։

«Այս ամենը, Մարտի մեկը ,կարելի է դիտարկել որպես մարդկության դեմ գործած հանցագործություն»,-ասաց նա։

Կինոռեժիսորը նաև հավելեց, որ ինքը գործի քննության հետ մեծ հույսեր չի կապում։

«Ես լավատես չեմ, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ․ գլխավոր գործող անձը Ռոբերտ Քոչարյանն է։ Վերևից պետք է մաքրել։  Ինձ հետաքրքիր է՝ ինչու՞ Միքայել Հարությունյանին կալանավորման սանկցիա են տալիս, իսկ  Քոչարյանին որպես վկա կանչում են հարցաքննության, ինչի՞ վկան է նա, նախագահականի պատուհաններից նայել է, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ վկա է, սա ի՞նչ ձև է։ Եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով․ Ռոբերտ Քոչարյա՛ն, դու եղել ես Գերագույն գլխավոր հրամանատարը. ոչ մի տանկ, ոչ մի զրահամեքենա առանց քո հրահանգի չէր կարող շարժվել»-ասաց Տիգրան Պասկևիչյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *