Ինչո՞ւ ազատ չեն արձակում Վոլոդյա Ավետիսյանին

17670513_1242444439204965_1761590081_o

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին կայացավ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը: Քննվեց վաղաժամ ազատ արձակվելու հայցադիմումը, որը մերժվում է առանց հիմնավորման:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն ասաց, որ դատավորը պնդում էր, որ անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը պարտադիր պետք է լինի դատարանում. «Մեզ համար այդ որոշումը կարևոր չէ: Մենք առաջնորդվում ենք հետևյալով՝ եթե օրենքի մեջ հստակ գրված է, որ մարդու 1/3-ը լրացել է և նա դրական բնութագրի դեպքում իրավունք ունի լինել ազատության մեջ, ուրեմն պետք է վաղաժամկետ ազատվի: Իսկ մարդուն ազատություն պարգևում է բացառապես դատարանը, ոչ թե ինչ-որ հանձնաժողովներ, որոնք շարժվում են քմահաճույքով և կամայականությամբ»:

Գագիկ Սարուխանյանը բարկացած նշեց. եթե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը Վոլոդյա Ավետիսյանին դրական բնութագիր է տվել, ապա ինչու՞ նրան ազատ չեն արձակում. «Սա ունի քաղաքական ենթատեքստ: Սպասում են վերևների հրահանգներին»:

Նրա խոսքով՝ եթե դատարանը վաղաժամ չարձակի, պետք է սպասեն համաներման:

Մեր զրուցակիցը նշեց, որ դատարանում Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք ունեն շատ դատապարտյալներ. «Մենք ոչ թե դատապարտյալ ենք, այլ՝ գերի, պարո՛ն դատավոր»,-հայտարարել է նա:

Նշենք՝ Վոլոդյա Ավետիսյանի հաջորդ դատը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ:

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com

 

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *