Ինչո՞ւ է Սենոր Հասրաթյանը հեռացրել Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ գրառումը

Արցախի Հանրապետության ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանըվերաբերող գրառումը: 

Գրառման մեջ ընդգծել էր, թե մարդու ասածը ոչ միանշանակ է ընդունվում, երբ ունի խոսելու ցանկություն, այլ ոչ թե ասելիք. «Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»:

ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե որն էր գրառման հեռացման գլխավոր պատճառը, Հասրաթյանը պատասխանեց. «Այդպես եմ նպատակահարմար գտել, այդպես եմ արել, չէ՞ որ դա իմ անձնական տիրույթն է, ու ինչ կուզեմ՝ կգրեմ կամ կհանեմ: Դա առաջին դեպքը չէ»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ճիշտ է համարում կարծիք հայտնելն ու դրանից հրաժարվելը, Հասրաթյանը խուսափեց պատասխանել: Իսկ թե Փաշինայանի երեկվա ելույթը որքանով է ազդել Սենոր Հասրաթյանի որոշման փոփոխման վրա, վերջինս միայն կրկնեց, որ պարզապես այդպես է ցանկացել:

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *