Ինչո՞ւ է ստում Ռուբեն Ռուբինյանը

timthumb (2)

Այսօր Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անչափ ուշագրավ մի հայտարարություն է արել՝ ասելով, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի արմատական փոփոխություն չի լինի, հատկապես առանց ժողովրդի դրական արձագանքի: «Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը»,- ասաց Ռուբինյանը: Այլ կերպ ասած՝ իշխանությունները ժողովրդի թիկունքում որոշումներ չեն կայացնելու:

Սակայն, ինչպես երևում է՝ նոր իշխանություններն այնքան էլ անկեղծ չեն իրենց իշխանության բերած ժողովրդի հետ, որի հետ քննարկելով և որի համաձայնությամբ էին պատրաստվում լուծել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Արի ու տես, որ 2018-ի դեկտեմբերին Հայաստանը ՄԱԿ-ում ստորագրել է մի փաստաթուղթ, որի նախնական քննարկումը ժողովրդի հետ՝ ցանկալի կլիներ: Բանն այն է, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որին կողմ քվեարկածները պարտավորվում են ընդունել ներգաղթյալներ այնքան, որքան որոշում է ՄԱԿ-ը և ոչ տվյալ երկիրը: Ներգաղթյալները բերվում են այն երկրներից, որից կորոշի ՄԱԿ-ը: 193 քվիարկող երկրներից 181-ը կողմ են քվիարկել նման որոշմանը: Դեմ են քվեարկել Ավստրիան, Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Իսրաելը, Ավստրալիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն ու այլ խոշոր ու իրենց ազգային պետականության անվտանգության համար պայքարող երկրները: Իսկ մենք, ըստ էության, նման խնդիր չունենք: Այդպես  է ստացվում:

Գուցե հենց այդ որոշման հետ է կապված հանրությանն այդքան մեծ անհանգստություն պատճառած Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիների  զանգվածքային ներհոսքը Հայաստան, որը համընկավ, ի դեպ, հենց այդ որոշման տակ ստորագրելու հետ: Այդ նույն ժամանակ էլ քննարկման դրվեց Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները փակելու՝ կառավարության առաջարկը, որը, ըստ էության, արդեն հաստատվել է: Եվ իսկապես, մեր ինչի՞ն են պետք այդ նախարարությունները, եթե սփյուռքի հետ հարաբերությունները մղվելու են երկրորդ պլան, իսկ Մշակույթի նախարարություն ունենալը կարող է խոչընդոտել Հայաստան ներգաղթած միգրանտների մշակութային արժեքների պաշտպանությանը: Ի դեպ՝ Հայաստանը նաև նման պարտավորություն է ստանձնել: Եվ այս ամենը չի քննարկվել ժողովրդի հետ, իսկ գուցե Ռուբինյանին թվում է, որ ՀՀ քաղաքացիները պետք է օր ու գիշեր ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հետևեն, թե նոր իշխանություններն իրենց մեջքի հետևում ինչ որոշումներ են կայացնում…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *