Ինչո՞ւ պետք է ՍԵրժ Սարգսյանը զիջի. Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)

«Երկրի կառավարության ընտրությունը պառլամենտական կառավարման համակարգում երկու կարևորագույն խնդիրներից պետք է բխի: Նախ՝ երկրի Սահմանադրության և օրենքների100 տոկոսով՝ դրանց պահանջների ներքո պետք է լինի, և երկրորդ՝ պետք է խնդիրը պետք է լուծի երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները: Մեր երկրի առջև ծառացած երկու կաիևորագույն խնդիր կա՝ Արցախի և անվտանգության խնդիրը: 

Այս երկու կոմպոնենտների պարագայում պետք է ընտրել այնպիսի կառավարություն, վարչապետ, որ այս երկու խնդիրները կարողանա արդյունավետ լուծել»,- խոսելով Կառավարության նոր կառուցվածքի, վարչապետի և կառավարության կազմի ընտրության, կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը: 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց՝ չավարտված պատերազմի պայմաններում կարևորում է և՛ նախագահի, և՛ վարչապետի դերը: Նրա կարծիքով՝ նախագահի դեպքում անձն իրենով արժևորելու է նաև այն պաշտոնը, որն ինքը ստանձնել է փոքր-ինչ քիչ, բայց կարևոր լիազորություններով:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարին, Մանասերյանը նշեց, որ մենք առաջին հերթին ընտրելու ենք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել այդ պաշտոնում, պարտավոր են հիմնավորել, թե որքանով է իրենց նշած մարդը համապատասխանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին, և ինչու պետք է ՍԵրժ Սարգսյանը զիջի: Եթե որևէ մեկն ուզում է այլընտրանք, պետք է այն հիմնավորի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գերագույն գլխավոր հրամանատարի ընտրության հարցում Սերժ Սարգսյանն իր համար առավել ընդունելի թեկնածու է եղած քաղաքական ներկապնակից:

Նշենք, որ ՀՀ նոր վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ազգային ժողովում: Թեև դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *