Ինչո՞ւ ռուսական 500 մլն դոլարն այդպես էլ չհասավ Հայաստան

timthumb (3)

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» լսումները:

Ըստ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, քանի որ այդ միության կազմում ՀՀ անվտանգությունը խաթարված է, և երկիրը զրկված է տնտեսական զարգացման հնարավորությունից:

«ԵԱՏՄ համաձայնագիր չի գործում և ասվածի ապացույցը հայ վարորդների հանդեպ կիրառվող տուգանքներն են նաև, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավորը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց չկապել Արցախյան հարցը Ռուսատանի հետ, քանի որ և’ Լավրովի վերջին այցը, և՛ ՌԴ որդեգրած քաղաքականությունն այս հարցում ասվածի հակառակն են ապացուցում:

Աշոտյանը սկզբունքորեն հերքեց նաև «Ելք»-ի բերած տնտեսական բաղադրիչներն՝ ըստ էության՝ դրանք որակելով  հիմնազրուրկ. «Մեր գործընկերները դիրքավորվեցին խորհրդարանում որպես արևմտամետ ուժ, և այս տեսակետից շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերների ազնիվ մղումը այդ ուղղությամբ դիրքավորվելու»,-ասաց Աշոտյանը: 

«Ելք» խմբակցության հեղինակած նախագծի պաշտպանությամբ հանդես եկավ նաև քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ ներկաներին հիշեցնելով, թե ինչու, օրինակ, 500 մլն դոլարի ներդրումներն այդպես էլ չհասան Հայաստան. «Հայտարարվեց, որ ռուսական կողմն, օրինակ, աուդիտ կանցկացնի Նաիրիտ գործարանում և մինչ այժմ ՀՀ կառավարությունը չի հրապարակել այդ աուդիտի արդյունքերը և հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ էր գրված այնտեղ, արդյո՞ք մեր Կառավարությունը տիրապետում է այդ աուդիտի արդյունքներին և ինչո՞ւ ռուսական կողմի խոստացած 500 մլն դոլարի ներդրումն այդպես էլ չհասավ Հայաստան»,-Աժ ամբիոնից ՀՀԿ-ական պատգամավորներին հարցեր ուղղեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ անգամ մշտապես թափահարվող ռազմական բաղադրիչը ևս մնում է միայն թղթի վրա գրված մի բան, քանի որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զենք գնել մեր ռազմական դաշնակից Ռուսաստանից:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *