Ինչու է ընդդիմությունը բոյկոտել ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունները

edmon-maruqyan1-600x382-588x375

Մենք բոյկոտել ենք ընտրությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատճառաբանելով, թե ինչու ներկա չէին ՍԴ անդամի թեկնածուի ընտրություններին։

Նրա խոսքով՝ պատճառը ներկա քաղաքական իրավիճակն ու մասնագիտացված ՀԿ-ների կողմից բարձրացված մտահոգություններն են։

«Էմիլ Բաբայանի դեմ, որպես մասնագետ, որևէ խնդիր չունենք, գիտենք, որ բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, բայց ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան, և կարծում եմ, որ ընթացակարգերի պահպանման դեպքում 10 օր հետո հնարավոր է ներկայացնել թեկնածուի», — նշեց Մարուքյանը։

Նշենք, որ օրենսդրության համաձայն՝ ՍԴ անդամ ընտրվում է ԱԺ պատգամովորների 3/5-րդով (63 պատգամավոր), մինչդեռ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները բոյկոտել էինընտրությունները։

ՍԴ անդամի քվեարկությանը մասնակցել է ԱԺ 105 պատգամավորներից 54-ը, որոնցից 51-ն են կողմ քվեարկել Էմիլ Բաբայանի օգտին:

Արդյունքում՝ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ։

Հիշեցնենք, որ նրան այս պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *