Ինչու է Հայաստանը ռազմական համագործակցություն սկսում հենց ՆԱՏՕ-ի հետ

timthumb (8)

ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսված առաջին ծրագրի արժեքը 1.5 մլն եվրո է, որի միջոցով նախատեսվում է ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի իրականացում:

Ռազմական հետազոտություններիր կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով՝ թեև ինքը չի պատկերացնում, թե ինչո՞ւ է ՀՀ-ն ռազմական համագործակցություն սկսում հենց ՆԱՏՕ-ի հետ, սակայն վստահ է, որ դա չի կարող խնդիրներ առաջացնել ՌԴ հետ մեր հարաբերություններում. «ՆԱՏՕ-ի կողմից նշմարվում է Հայաստանի հետ ռազմական համագործակցության ցանկություն և ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցությունը կարող է շատ հեռուն գնալ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Մանվել Սարգսյան. «Ռուսաստանը լռում է, հարաբերությունները չի ուզում փչացնել Ադրբեջանի հետ». «168 ժամ»

Դիտարկմանը՝ Հայաստան-ՆԱՏO ռազմական համագործակցությունն արդյոք չի՞ առաջացնի ռուսական հերթական ագրեսիա կամ արդյոք մեզ չի՞ խանդի մեր թիվ 1 ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, Սարգսյանը պատասխանեց. «Ռուսական խանդի պատմությանը պետք է շատ տուրք չտալ, պաշտոնական Մոսկվան արդեն ցույց է տվել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությանը դեմ չէ: Այնպես որ՝ չեմ զարմանա, որ շատ հանգիստ վերաբերվի ՀՀ-ՆԱՏՕ ռազմատեխնիկական համագործակցությանը»:

Նշենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում ոչնչացվելու է պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: Ոչնչացման արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, իսկ ստացված միջոցները, որը նախնական հաշվարկներով կազմելու է 100.000 եվրո, ուղղվելու է ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *