Ինչպե՞ս են բռնելու ծխողի ձեռքը

timthumb (3)

Ծխելու առումով մեր երկրի իրավիճակն այնքան աղետալի է, որ օրախնդիր է դարձել հակածխախոտային հստակ քաղաքականության, ընդգրկուն պայքարի իրականացումը:

Նախ` արժե վկայակոչել մասնագետների այն հավաստիացումը, որ աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան պատճառը ծխելն է: Եվրոպական երկրներում ծխախոտի օգտագործումը տարեկան1,2 միլիոն մարդու կյանք է խլում (մահվան դեպքերի 14 տոկոսը): Եթե դա ձեզ դեռ չմտահոգեց, հիմնվելով հիշյալ գրքույկի վրա, անդրադառնանք մեր ու հարեւան երկրներում տիրող վիճակն արտացոլող տվյալներին: Հայաստանի պարագայում վիճակն աղետալի է: Հանրային առողջապահության հայտնի փորձագետներ Ռ.Պետոյի եւ Ա.Լոպեսի հետազոտության համաձայն՝ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշը Հայաստանում կազմում է 22 տոկոս: Համեմատության համար ասենք, որ Ադրբեջանում այդ նույն ցուցանիշը ընդամենը 9,2, Վրաստանում 16, իսկ Թուրքիայում՝ 15,8 տոկոս է: Այս առումով՝ եվրոպական գոտու երկրների շարքում Հայաստանը բառի բուն իմաստով մահացու երրորդ տեղում է՝ Մոլդովայից եւ Հունգարիայից հետո:

Շատ ավելի տխուր են ծխելու տարածվածությանը վերաբերող ուսումնասիրության արդյունքները: Միայն պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ծխող է տղամարդկանց 63,7 տոկոսը: Ավելին՝ աշխատունակ տարիքի ծխող տղամարդկանց թիվն ընդհանուրի գրեթե 2/3-րդն է՝ 67,5 տոկոս (համեմատության համար նշենք, որ եվրոպական զարգացած երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 20-30 տոկոսի միջակայքում: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում ևս կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Հայաստանյան ռեստորաններում այլևս չեն լինի առանձին խցիկներ, քանի որ պայքարը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Ճիշտ է, այս ամենը դեռ հեռանկարում է, քանի որ փոփոխությունների ծրագիրը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց արդեն այսօր կարելի է խոսել այն մասին, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ արգելվելու է ոչ միայն հասարակական վայրերում ծխելը, այլև ծխախոտի գովազդն ամբողջությամբ, իսկ ծխախոտի տուփերը, ինչպես միջազգային պրակտիկայում է, պատվելու են սարսափելի նկարներով: Բժիշկները, իրավապաշտպաններն ու գործարար հանրությունն ընդհանուր առմամբ պետք է որ դրական գնահատեն այս օրինագիծը, թեպետ կառավարության կողմից հակածխախոտային քաղականության իրականացման ընթացքում կոտնահարվեն բազմահազար ծխողների իրավունքերը, և գուցե առնվազն նրանց շահերից էլ բխում է, որպեսզի այս նախագիծը նախ և առաջ ներկայացվի հանրային քննարկման: Գուցե հենց այդ քննարկումներն էլ տան այն հարցի պատասխանը, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու օրենքը կիրառելու ընթացքում: Դա դեռ հասկանալի չէ: «Վարչական Իրավախախտումների մասին» օրենքը սահմանում է որոշակի տույժեր խախտումների համար, սակայն գործող օրենսդրությունը լիազորված մարմին չի սահմանում, ով կվերահսկի այդ պահանջների համապատասխանությունը: Միանշանակ է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն չծխողների, այլ նաև նրանց իրավունքները, ովքեր ծխում են: Ծխելը պետք է արգելվի հիվանդանոցներում, դպրոցներում, հասարակական տրանսպորտում և այլ հասարակական վայրերում: Այնուամենայնիվ, ռեստորանների, բարերի, սրճարանների և դիսկոտեկների այցելուներին կարելի է տալ ընտրության իրավունք:

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *