Ինչպե՞ս հնարավոր դարձավ նման նշանակումը

timthumb

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ռաֆայել Արմենի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Ռաֆայել Ավետիսյանը ավարտել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քաղաքային կադաստր (բակալավր) և շենքերի նախագծում մասնագիտությամբ (մագիստրատուրա): Հիմնել և ղեկավարել է «Ունո փարթներս Ընդ Քո» ՍՊԸ-ն: E-register տեղեկատվական հարթակում այս ընկերության հիմնադիր է նշվում Գրիգոր Աշոտի Բարսեղյանը, ում մասնակցությունը, սակայն, կասեցված է: Ընկերության գրանցման համարն է՝ 264.110.842901 / 2015-01-23:

Իսկ ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ «Ունո Փարթներս ընդ Քո» ՍՊ ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է կառուցապատման ծրագրերի կազման ծառայություն: Ծառայությունն իր մեջ ներառում է կառուցապատվող օբյեկտի խոշորացված արժեքի հաշվարկ, քաղաքաշինության ոլորտի իրավական խորհրդատվություն, կառուցապատման գործընթացի կազմակերպում: Այսինքն, կազմակերպությունը գործում է մի ոլորտում, որը և պատրաստվում է կանոնակարգել նորանշանակ պաշտոնյան:

Անգամ եթե Ավետիսյանը այս պահին չի զբաղվում գործարարությամբ, միևնույնն է՝ ընկերությունն անմիջականորեն կապվում է իր հետ և արդյո՞ք կարելի է բացառել այնպիսի սցենար, որի դեպքում պատահականության բերումով կոմիտեն կսկսի լիցենզիաներ տրամադրել հենց Ավետիսյանի ընկերությանը՝ կոռուպցիոն ռիսկը այս իրավիճակում ավելի քան ակնհայտ է, սակայն ինչպես երևում է, այն այդքան էլ ակնհայտ չի եղել Ավետիսյանին այդ պաշտոնին առաջադրողների և նշանակողների համար…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *