Ինչպես Ռուբեն Գրիգորյանը եկեղեցու բարերարից վերածվեց եկեղեցին պարսավողի

timthumb (3)

vesti.am-ը գրում է.

Ի՞նչի է ընդունակ մոսկվաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը հանուն փողի:

Ռուսաստանյան «ЗАКОНИЯ» իրավական-տեղեկատվական պորտալն ուշագրավ հրապարակում է արել Մոսկվայի հայ համայնքի մի շատ ցավոտ խնդրի շուրջ: Պարբերականն անդրադարձել է Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցուն կից գործող թանգարանի շուրջ ոչ վաղ անցյալում ծավալված իրադարձություններին՝ լույս սփռելով այս խորհրդավոր պատմության մի էական հատվածի վրա:

Հոդվածում պատռվում է բարեպաշտության այն շղարշը, որով իրեն փորձում է քողարկել Ռուբեն Գրիգորյանը: Պարզվում է՝ արտաքուստ բարերարի դիմակի տակ թաքնված է դաժան ու ընչաքաղց փողատիրոջ դասական կերպար: Կարդալով հոդվածը՝ հասկանում ես, թե ինչի է ընդունակ մարդը հանուն դրամի, ո՞րն է իրական բարերարի և սառնասիրտ առևտրականի հոգեբանությամբ կեղծ բարեպաշտի տարբերությունը, ինչպե՞ս կարելի է հայ ազգի համար սրբություն սրբոց եկեղեցի մտնել ակնհայտ շահադիտական երազանքներով ու ձախողվելուց հետո պարսավել այն:

Ուշադրություն է գրավում Ռուբեն Գրիգորյանի լուսանկարը. բուդդայական վանականի արձանիկ, քրիստոնեական սրբապատկեր և… Ղուրան: Սա առավել քան խոսուն վկայում է այդ մարդու իրական բարոյափիլիսոփայական ընկալումը հավատքի ու դրամանիշների մասին:

«ЗАКОНИЯ» պարբերականի հրապարակման հղումը ստորև.

http://www.zakonia.ru/news/vkhodnaja-plata-za-vklad-metsenata-kak-blagodetel-armjanskoj-tserkvi-stal-ee-khulitelem

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *