Ինչպես և ինչու ստեղծվեց «Sarajyan Trainings»-ը

timthumb

-Ինչպե՞ս և ինչու՞ ստեղծվեց «Sarajyan Trainings»-ը:

-«Sarajyan trainings»֊ի ստեղծման նպատակն է՝ օգնել ինքնակրթությամբ հետաքրքված մարդկանց՝ զարգացնել իրենց անձնական և բիզնես հմտությունները ՀՀ-ում ՝ չբացակայելով աշխատավայրից և խնայելով ժամանակ, էներգիա ու գումար: Մենք ցանկանում էինք ստեղծել մի դաշտ (offline և online), որտեղ միջազգային փորձը լավագույն խոսնակների միջոցով հասանելի կլիներ հայերին, միևնույն ժամանակ կխնայեր նրանց ժամանակը և գումարը արտասահմանում վերապատրաստվելու համար:

-Եթե չեմ սխալվում՝ զբաղեցրած դիրքի համեմատ՝  Sarajyan Trainings֊ը բավական երիտասարդ ընկերություն է, այնպես չէ՞:

-Այո՛, Sarajyan Trainings-ը գործում է ընդամենը  2.5 տարի։ Շուկայում, ինքներդ տեսնում եք, որ արդեն բավական ակտիվություն է գրանցվել։ Այն ժամանակ, երբ մենք էինք սկսում, շուկա չկար։ Մեզ ասում էին, որ սա շատ ռիսկային գործ է. պահանջարկ չկա, զարգացող չկա, մեր ազգը չի սիրում երբ նրան սովորեցնում են։ Սակայն,  2.5 տարի անց մենք տեսանք հետևյալը՝ հայ ազգը սիրում է սովորել, բայց հայը չի սիրում, երբ իրեն սովորեցնում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ։

Մեր հաճախորդները տարբերվում են նրանով, որ նրանց մեծ մասն ունի իր սեփական բիզնեսը կամ աշխատում է կազմակերպությունում, ուզում է առաջ գնալ և ձգտում է նորանոր հաջողությունների։  նոր շունչ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ ենք փոխանցում մեր մասնակիցներին։ Իսկ ամեն ինչի նորը բերում է նոր հնարավորություն։ Ա՛յ, թե ինչպե՞ս նրանք դա կօգտագործեն՝ հարցի մյուս կողմն է։

2.5 տարվա ընթացքում հայ գործարարներին հնարավորություն ենք ընձեռել հենց Երևանում մասնակցել Իգոր Մաննի (մարքեթինգ), Ալեքսանդր Ֆրիդմանի (մենեջմենթ), Իգոր Ռիզովի (բանակցություններ), Արթուր Սալյակաեվի (թանկարժեք զարդեր), Միխայիլ Գալեյչենկոյի (ավտոմատացում) և Թոնի Ռոբբինսի թիմի լավագույն life-coach` Ալլան Կլայնահնսի թրեյնինգներին։ Ընդhանուր առմամբ, 1000֊ից ավել մասնակից ենք ունեցել: Ասում են` լավ արդյունքներ ենք գրանցել (ժպտում է,-խմբ.)։ Ունենք մասնակիցներ, ովքեր միշտ գալիս են մեր միջոցառումներին, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ մարդիկ ստանում են համապատասխան արդյունքներ: Հակառակ դեպքում՝ չէին գա։

Շուտով ելույթ կունենա ՌԴ ամենահայտնի բիզնես-թրեյները՝ Ռադիսլավ Գանդապասն՝ իր «Էմոցիոնալ ինտելեկտ. սկսում ու հաղթում է» ամենաթարմ թրեյնինգով: Սա նրա առաջին ելույթն է լինելու Երևանում։ Ի դեպ, Հայաստանում ամենասիրված ու սպասված բիզնես֊թրեյներն է:

-ԵՎ վերջապես, հասանք մեր հարցազրույցի բուն նպատակին՝ Ռադիսլավ Գանդապասին: Հայաստանում ամենասիրված, ամենաճանաչված ու ամենասպասված  թրեյներին վերջապես բերում եք Երևան։ Պատմեք՝ ինչպե՞ս ստացվեց։ Նա առաջին անգամ է Երևանում լինելու, չէ՞։

-ՀԻմա կպատասխանեմ մի քանի այո-ի սկզբունքով։

  1. Այո՛, Ռադիսլավ Գանդապասը  Հայաստան առաջին անգամ է ժամանելու։

    2. Այո՛, նա ամենասպասված, ամենասիրված և ամենահայտնի թրեյներն է Հայաստանում

  2. Այո՛, նա «վերջապես» է գալիս Հայաստան։

Հիմա համառոտ պատմեմ նրա մասին մեր այն ընթերցողներին, ովքեր ծանոթ չեն Գանդապասին և անցնենք առաջ: Ռադիսլավ Գանդապասը ՌԴ-ում առաջնորդության և հռետորական արվեստի ամենահայտնի մասնագետն է: Էմոցիոնալ Ինտելեկտի սերտիֆիկացված թրեյներ է։ Սովորել է EQ֊ի կոնցեպտի համահեղինակի՝ Դեվիդ Կառուզոյի մոտ։ «Տարվա խոսնակ»-ի եռակի մրցանակակիր է: Նրան հաճախ հրավիրում են  РТР, НТВ, REN, ТНТ֊ի հեռուստահաղորդումներից, որպես փորձագետ: Բազմաթիվ ձեռքբերումներից զատ, կա ևս մեկ բան, որն ինքը գնահատում է ամենից առավել՝ ամուսնացած է, ունի 4 երեխա։

Հիմա պատմեմ, թե ինչպես ստացվեց Գանդապասին Հայաստան հրավիրելը։ Եթե ասեմ, որ շատ հեշտ՝ կստեմ։ Նրանք չեն աշխատում բոլորի հետ, այլ ընտրում են, թե ում հետ աշխատեն։ Երևի թե, հենց այդ պատճառով էլ, որպես կազմակերպություն՝ դու համարվում ես լավագույնը քո ոլորտում, եթե կարողանում ես Գանդապասի հետ պայմանագիր՝ հենց դու կնքել։ Նրանք շատ զգույշ են մոտենում իրենց գործընկերոջ ընտրման հարցին։ Ունեն հստակ պայմաններ, որոնք պետք է բավարարես, որպեսզի սկսեն քեզ հետ բանակցել։

Մենք մեր գործունեության ամենասկզբից էլ սկսել էինք նրա հետ շփումը։ Անընդհատ կապի մեջ էինք։ Թեպետ գիտեինք, որ դեռ չենք բավարարում նրանց պայմանները, բայց, ամեն դեպքում, կապը չէր կտրվում։
Ամեն անգամ մենք տեղեկություն էինք ստանում, որ ինչ֊որ նոր կազմակերպություն նրան հրավերի առաջարկ է արել, սակայն դա մեզ չէր կանգնեցնում։ Հետո, մի օր, մենք վերջապես ստացանք հրավեր իրենց գրասենյակից։ Այնտեղ ծանոթացանք այն միջավայրին, որտեղ աշխատում են Գանդապասը և իր թիմը, իսկ հանդիպման վերջում պայմանավորվեցինք պայմանագիր կնքելու մասին։

Վերադառնալով Երևան, շուտափույթ պատրաստեցինք պայմանագիրը, և այն կնքվեց մի քանի օրվա ընթացքում։

Ինչու՞ «Էմոցիոնալ ինտելեկտ»:

-Նախ՝ «թավշյա հեղափոխությունը»  ստիպեց հասկանալ, որ մարդիկ դուրս են եկել էմոցիոնալ մի նոր մակարդակի: Հայ հասարակությունը պատրաստ է լսել իր ներքին ձայնը, փոխվեց մարդկանց մտածելակերպը, փոխվեցին մարդկանց արժեքները, սպասելիքներն ու մարդիկ հույս դրեցին էմոցիաների վրա ու դարձան իսկապես ԴՈւԽՈՎ: Այս պարագայում «Էմոցիոնալ ինտելեկտ» թեման շատ արդիական է դառնում ՝ ձեր և ձեր դիմացինների էմոցիաների ճիշտ կառավարման, արտահայտման և դրսևորման համար:

Փոխվեց մեր աշխարհը, մեր Հայաստանը, փոխվեց մարդկանց մտածելակերպը, փոխվեցին մարդկանց արժեքները, սպասելիքներն ու մարդիկ դարձան ավելի ԴՈւԽՈՎ:

Այսօր Հայաստանն ապրում է իր ամենաէմոցիոնալ դարաշրջաններից մեկը։ Մեզ շատ են ասում, որ ավելի համպատասխան ժամանակահատված, քան հիմա` «էմոցիոնալ Ինտելեկտ» թեման շոշափելու համար, դեռ չէր եղել։

Այժմ ճիշտ ժամանակն է մեր և մյուսների էմոցիաները գիտակցելու, իրավիճակը ճիշտ ընկալելու և դրանց վրա ազդելու։ Հարկավոր է ինտուիտիվ հասկանալ՝ ի՞նչ են ուզում և ինչի՞ կարիք ունեն մարդիկ։ Հասկանալ մարդկանց ուժեղ և թույլ կողմերը։ Սթրեսային իրավիճակների չենթարկվել և ի վերջո՝ խարիզմատիկ լինելու համար։

Իմիջիայլոց, հաշվի ենք առել նաև համաշխարհային փորձը։ Արդեն ապացուցված է, որ EQ-ն հիմա շատ ավելի կարևոր ու էական գործոն է, քան IQ-ն: Արդեն մի շարք ուսումնասիրություններ ու վերլուծություններ (Հարվարդ, Յելլ, Օքսֆորդ և այլ գիտական հաստատություններ) ցույց են տալիս, որ մարդկանց նույնիսկ ամենալուրջ բիզնես և անձնական որոշումները միշտ ուղեկցվում ու «ազդվում» են էմոցիաներով:

Պատահական չէ, որ այս թեմայով ավելի շատ հետաքրքրվում են մարդկանց 2 տիպ՝ նրանք, ովքեր արդեն հաջողված ղեկավարներ են և ծանոթ են, թե EQ֊ն ինչ արդյունք կտա,  և մարդիկ, ովքեր ուզում են լինել հաջողակ։ Օրինակ բերեմ միջազգային ուսումնասիրությունների արդյունքներից, Երբ American Express-ի կյանքի ապահովագրության բաժնում ճգնաժամ տեղի ունեցավ, հատուկ էքսպերտների խումբը պարզեց, որ վաճառքների կտրուկ անկումը կապված է պոտենցիալ գնորդների և խորհրդատուների (վաճառողների) էմոցիաների հետ:

Ավելի հաջողակ վաճառքի մասնագետների հետ հարցազրույցի ժամանակ պարզվեց, որ այս աշխատակիցները կարողանում էին իրավիճակին նայել հաճախորդների տեսանկյունից, ինչը հնարավորություն էր տալիս վստահելի հարաբերություններ ստեղծել: Նրանք ներքին մոտիվացիա, ձգտում ունեին կյանքի ապահովագության պոլիսները վաճառելու: Եվ այստեղ կարևոր է աշխատակիցների էմոցիաների ճիշտ կառավարումը՝ թե՛ իրենց, և թե՛ հաճախորդների: Բոլոր վերոնշյալ կարողությունները հանդիսանում են էմոցիոնալ Ինտելեկտի տարրեր:

American Express-ը առաջին ընկերությունն էր, որ էմոցիոնալ ինտելեկտի ուսուցման  ծրագիր մտցրեց իր աշխատակիցների համար, որից հետո վաճառքի մասնագետների աշխատանքի արդյունավետությունը աճեց գրեթե 90%-ով :

Այնպես որ, դուք ևս ունեք մեծ հնարավորություն՝ ավելացնելու ձեր վաճառքները։ Իսկ, հաշվեք խնդրեմ, օրինակ՝ եթե ձեր բոլոր աշխատակիցներն ունենան բարձր EQ։ Ի՞նչ կունենաք այս պարագայում դուք և ձեր կազմակերպությունը։ Արդյո՞ք արդյունքները զարմանքի և ուշադրության արժան չեն։ Դուք, իհարկե, կարող եք թողնել, որպեսզի հետագայում քիչ-քիչ անցնեք ձեր բոլոր աշխատակիցների վրայով։ Սակայն, արդյո՞ք ունեք այդ ժամանակը, որպեսզի չաշխատեք այդ հսկայական գումարները։ Եթե այո, ապա կարող եք սպասել մինչ արև կընկնի ձեր աշխատակիցների գիտակցության վրա։ Սակայն կա ավելի կարճ տարբերակ՝ մասնակցեք Ռ․ Գանդապասի թրեյնինգին խմբերով, և ձեր արդյունքը երաշխավորված է։

Դե ինչ, այսօր այսքանը: Մինչ նոր հարցազրույց։

-Իսկ մեր ընթերցողներին հատուկ առաջարկ կանե՞ք։

Այո, իհա՛րկե, մեծ սիրով։ Ուրեմն, մենք հատուկ ձեր ընթերցողների համար կտրամադրենք 13% զեղչ՝ առաջին 10 գնորդների համար։ Որպես պրոմո կոդ՝ կարող են օգտագործել հղումը դեպի ԼՈւՐԵՐ.com ՝ ասեն, որ կայքից են տեղեկացել այս ակցիայի մասին։

֊ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Կարծում եմ՝ սա վերջինը չէր։ Մենք կլինենք կապի մեջ։

֊  Հաջողություն և շնորհակալություն։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *