Ինչքանով է Գագիկ Ծառուկյանը տեղյակ եղել խնդրահարույց օրենքի «թաքնված» մանրամասներին

 

timthumb (1)

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ վերադարձել է Հայաստան և այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Կա վարկած, որ Ծառուկյանը տեղեկացված չի եղել խնդրահարույց օրենքի բոլոր մանրամասներին: Եղել են «թաքնված» կետեր, որոնք նախապես չեն ներկայացվել կուսակցության առաջնորդին: Այդ աժիոտաժի մեջ բավականին ակտիվ ներգործություն է ունեցել Իշխան Զաքարյանը։

Հիշեցնենք՝ խոսքը հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նշենք, որ օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *