«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է». Արամ Սարգսյան

timthumb

«Մենք» դաշինքի նախագահ Արամ Զավենի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կրասնոդարի մարզով…»։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն պատմել է իր և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսակցության մասին, որի ժամանակ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Բելառուսին` Ադրբեջանին զենք վաճառելու մեջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *