Ինչ է իրականում կատարվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջ

timthumb (2)

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում ՎիվասՍելլ ՄՏՍ-ի 99.9 տոկոս բաժնետոմսերի վաճառքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հանրությանը շտապեցին հանգստացնել, հայտնելով, որ փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում և գործարքը ծառայությունների վրա ազդեցության չի ունենա: Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլեւին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն: Շատերը, առանց խորանալու խնդրի էության մեջ, փորձեցին բաժնետոմսերի վաճառքը կապել Ռալֆ Յիրիկյանի՝ Հայաստանից հեռանալու, իշխանությունների հետ լեզու չգտնելու հետ: Զուգահեռներ անցկացվեցին «Օրանժ Արմենիա»-ի ճակատագրի հետ: Միանգամից ասենք, որ այս վարկածն ավելի քան անհեթեթ է, քանի որ Յիրիկյանը մշտապես ցուցադրաբար հեռու է մնացել քաղաքական գործընթացների մեջ ներքաշվելուց, այդ իսկ պատճառով՝ իշխանությունների հետ պարզապես կիսելու ոչինչ չունի: Այդ դեպքում ի՞նչ է կատարվում ՎիվաՍել–ՄՏՍ-ում և ի՞նչ նպատակ է հետապնդում կայացրած որոշումը: Ըստ էության, բաժնետիրոջ փոփոխություն հայաստանյան դաշտի համար իրականում էլ տեղի չի ունեցել, փոփոխվել է միայն բաժնետեր ընկերությունը` Aramayo Investments Limited-ը եկել է փոխարինելու Վիրջինյան Կղզիներում գրանցված International Cell Holdings LTD-ին, ասել է թե՝ մի օֆշորից բաժնեմասը տեղափոխվել է մեկ այլ օֆշոր՝ բրիտանական Վիրջինյան կղզիներից` Լյուքսեմբուրգ: Արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով օտարված օղակը «Կ-Տելեկոմ»-ն է, որը, հիշեցնենք՝ «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի դուստր ընկերությունն էր: Վերջինս մինչեւ հիմա էլ Ղարաբաղի բջջային կապի գլխավոր օպերատորն է: Իսկ ինչո՞ւ որոշում կայացվեց ազատվել «Կ-Տելեկոմ»-ից:
2007-ին ՌԴ «Мобильные ТелеСистемы» ԲԲԸ-ն (МТС) ձեռք էր բերել «Ղ-Տելեկոմ»-ի բաժնետեր International Cell Holding ltd-ի 80% բաժնեմասը: Գործարքն արժեցել էր 310 մլն եվրո, ներառյալ 50 մլն եվրո, որը պետք է վճարվեր 2008-2010թթ., եթե «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-ն արդարացներ սպասված շահույթը և իրականացներ առաջադրված նպատակները: Ռուսական MTC-ը նաև 140 մլն եվրո վարկ էր տրամադրել հայաստանյան «ՎիվաՍել»-ին՝ պարտքերի մարման և ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Մնացյալ 20%-ի վերաբերյալ կամավոր համաձայնություն էր կնքվել՝ հետագայում պարտքի դիմաց դրանք ձեռք բերելու հնարավորությամբ: Համաձայն МТС-ի հաշվետվության, 2018 թվականի ավարտով վերջանում է նաև վարկային համաձայնագիրը: International Cell Holding ltd-ի 20 %-ը մինչ օրս տնօրինում է լիբանանյան «Fattouche Group»-ը:
Սակայն շատ ավելի հետաքրքիր է այն, թե ովքեր են ռուսական «МТС»-ի տերերը: Համաձայն «МТС»-ի կայքի տվյալների՝ ընկերության բաժնետոմսերի 51.5%-ը պատկանում է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիային (АФК «Система»): «МТС»-ի մնացյալ 48.5% բաժնեմասը ազատ շրջանառության մեջ է: 1993 թվականին ստեղծված «Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի խոշորագույն հոլդինգներից է, որն ընկերություններ է միավորում հեռուստահաղորդակցման, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, մեդիայի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ 2009թ.-ից «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաև բաժնեմաս ունի այնտեղ: Օրերս ռուսական «Սիստեմա», ինչպես նաև «Ռոսնեֆտ», «Բաշնեֆտե» ընկերությունների և Բաշկիրիայի միջև հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո՝ առաջինը, լրացուցիչ ռեսուրսների կարիք ունենալով, որոշել է ազատվել պակաս արդյունավետ հայկական ակտիվից: Բացի այդ՝ նախօրեին Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր ԱՖԿ «Սիստեմա և ՄՏՍ ընկերությունների երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշն օտարերկրյա և ազգային արժույթով՝ «BB» մակարդակում, «բացասական» կանխատեսումով:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *