Ինչ լուսանկարներ է հրապարակել 102-րդ ռազմաբազայից անհետացած ռուս զինծառայողը

timthumb (1)

Երեկ ուշ երեկոյան տարածվեց տեղեկատվություն, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից պայմանագրային զինծառայող է դուրս եկել և այլևս չի վերադարձել: Այնուհետև ոստիկանությունը որոշ մանրամասներ հաղորդեց. զինծառայողը Դմիտրի Լոշմանովն է, ով ապրիլի 16-ին դուրս է եկել գնումներ կատարելու պատճառաբանությամբ և չի վերադարձել հանրակացարան:

 

Ինչ խոսք, սա բավականին զգայուն թեմա է հայ հասարակության համար, քանի որ մարդկանց հիշողության մեջ դեռևս թարմ է նույն ռազմաբազայից փախած Պերմյակովի չարագործությունը:

 

3 օր է, փաստորեն, ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովի տեղն անհայտ է:

 

Զինծառայողը, ըստ սոցցանցերի, Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկ քաղաքից է, վերջինս բավականին ակտիվ է եղել իր էջերում և թե՛ Գյումրի քաղաքից, թե՛ հենց ռազմաբազայից լուսանկարներ է հրապարակել.

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *