Ինչ կապ ունի Տիգրան Թորոսյանը Ոսկեպարի ՀԷԿ-ի հետ

timthumb (5)

Մամուլում տարածված տեղեկություններիհամաձայն, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպարի փոքր ՀԷԿ-ի իրական տերը ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց վերջինիս հետ, սակայն  Թորոսյանը հերքեց լուրերը՝ նշելով, որ ինքը կապ չունի ընկերության հետ։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է հենց իր անունը շրջանառվում որպես ՀԷԿ-ի սեփականատեր․ «Բացարձակապես կապ չունեմ։ Դրա պատասխանը ստացեք նրանցից, ովքեր տարածում են նման լուրերը»,- ասաց Թորոսյանը, ապա խուսափելով մեր հաջորդ հարցադրումից՝ անմիջապես անջատեց հեռախոսը։

Մեզ հետ զրույցում Ոսկեպարի համայնքապետ Սերոբ Մախսուդյանը նշեց, որ ինքը ևս ոսկեպարցիներից լսել է, թե ՀԷԿ-ի տերը Տիգրան Թորոսյանն է․ «Ես էլ եմ դա լսել մարդկանցից, բայց հստակ չգիտեմ, թե ով է սեփականատերը։ Ես ճանաչում եմ Աշոտ Հարությունյանին, որը զբաղվում է ՀԷԿ-ով, այլ մարդու չգիտեմ և չգիտեմ՝ դա իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀԷԿ-ն իր պաշտոնավարման օրոք չի կառուցվել, իսկ այլ մանրամասների չի տիրապետում։

Նշենք, որ ոսկեպարցիները բողոքում են, որ փոքր ՀԷԿ-ն աշխատեցնելու համար ոռոգման ջրագծի աշխատանքը դադարեցնում են՝ անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար։

Հավելենք, որ 2009թ. մայիսի 5-ին Ոսկեպար համայնքի ղեկավար (այժմ` հանգուցյալ) Հրուշ Աղբալյանը որոշում է ընդունել Ոսկեպար գետի վրա փոքր ՀԷԿ-ի օժանդակ շինությունների կառուցման համար «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ին 99 տարով հատկացնել 500 քմ տարածք: Թեև «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ տնօրենը Աշոտ Հարությունյանն է, սակայն ըստ լուրերի՝ ընկերությունը սերտ կապ ունի Տիգրան Թորոսյանի հետ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *