Ինչ հայտարարագիր է ներկայացրել հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման նորանշանակ հրամանատարը

timthumb

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար՝ ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

1-ին բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Տիգրան Փարվանյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 01․07․2017 տարում, հայտարարագրել է  մեկ անշարժ գույք՝ հողամաս, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային մեկ միջոց՝ TOYOTA LC 150 4.0 GAS։

Տիգրան Փարվանյանը արժեթղթերի մասին որևէ տեղեկատվություն չի հայտարարագրել։

Նրա դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 3 մլն ՀՀ դրամ,  պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 3,271,662 մլն դրամ։

Հայտարարագրերի ռեստրում Տիգրան Փարվանյանին փոխկապակցված անձ նշված է Մանուշակ Գրիգորի Կարապետյանը, ով, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *