Ինչ հուշանվեր հանձնեց Արա Բաբլոյանը Գալուստ Սահակյանին

timthumb (3)

Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը հուշանվեր հանձնեց խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հուշանվեր էր դա:

Մեր հարցին ի պատասխան՝ Արսեն Բաբայանը նշեց՝ Արա Բաբլոյանը Գալուստ Սահակյանին ժամացույց է նվիրել:

Նշենք, որ Բաբլոյանը, անակնկալի բերելով Գալուստ Սահակյանին, ասել էր. «Բոլորի անունից ուզում եմ հուշանվեր տանք պարոն Սահակյանին, որ ինքը ամեն օր, ամեն րոպե հիշի՝ եղել է արժանի նախագահ Աժ-ում»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *