Իշխանափոխվել է․ Գոռ Վարդանյանը գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ

timthumb

Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ Ավելին, ականատեսներից Irakanum.am-ին պատմել են, որ նա այսօր Հյուսիսային պողոտայում գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը ընտրությունների ժամանակ միշտ ՀՀԿ-ի կողքին էր, ակտիվ սատարում էր Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Նույնկերպ ակտիվ պաշտպանում էր նրան՝ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ «Երկիր Ծիրանի»-ի անդաները կոյուղաջուր էին բերել։ Գոռ Վարդանյանը, իր քաղաքապետին պաշտպանելու համար, այդ ժամանակ հարձակվեց ավագանու կին անդամի վրա։

Փաստորեն, Վարդանյանը մեկ օրում արագ իշխանափոխ է եղել՝ փոխելով իր քաղաքական հայացքները։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *