Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վե՛րջ

timthumb (1)

Ազգային ժողվում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց Շուշիի ազատագրման հերոսական հաղթանակի մասին ակնարկով՝ սիրո և զորակցության ուղերձ հղելով  արցախցիներին:

Փաշինյանը  հայտարարեց, որ Հայաստանում սկսված թավյա հեղափոխութունը ոչ թե խոչընդոտելու է, այլ  նոր հնարավորություն է բացելու  Արցախի պետականության համար:

Փաշինյանը նշեց, որ ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի ինքնորոշմանը, այնպես էլ այս թավշյա հեղափոխությունը դե յուրե ամրագրելու է Արցախի անկախությունը:

Անդրադառնալով հայաստանյան տնտեսական քաղաքական կյանքում տեղի ունեցող միջոցառումներին՝ վարչապետի թեկնածուն հայտարարեց. «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ:, Ընտրությունների արդունքները չեն կեղծվելու և վե՛րջ, մարդու իրավունքերը պաշտպանված են լինելու և վե՛րջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վե՛րջ, հաստատվելու է օրենքի գերակայություն և վերջ»:

Փաշինյանը կոչով դիմեց սփյուռքի հայրենակիցներին և նշեց, որ նրանց վերադարձի ժամանակը եկել է և Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է սփյուռքի գործարարների ներդրումներին:

«Հայկական կապիտալի ներհոսքին զուգընթաց պետք է մեկնարկի ներգաղթի գործընթացը»,-հայտարարեց  Փաշինյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *