Իշխան Զաքարյանը` Մոսկվայում, Ծառուկյանի օգնականը՝ ԱԺ-ում

timthumb (10)

Իշխան Զաքարյանը, ով «Ծառուկյան» դաշինքի նախընտարական շտաբի պետն էր
և լայն զդեցություն ուներ դաշինքում կատարվող գործողությունների վրա, մեկնել է Մոսկվա. քաղաքական հանդիպումների մեջ է, պայմանավորվածություններ է ձեռք բերում:

 

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը: Խոսելով դաշինքից հեռացող պատգամավորների մասին՝ Իվետա Տոոյանը նշեց, որ այսօր ԿԸՀ-ում ժամը 15:00-ին քննարկման կդրվեն մանդատները վայր դրած պատգամավորների դիմումները, ինչից հետո կհայտարարվի ցուցակներում նրանց հաջորդող պատգամավորների անունները:

 

Լրագրողների դիտարկմանը՝ ինչո՞ւ են պատգամավորները հեռանում դաշինքից, արդյո՞ք սա չի փաստում, որ Գագիկ Ծառուկյանի, նրա ղեկավարած դաշինքի օգտին ձայներ բերած թեկնածուներին օգտագործեցին և հիմա էլ դուրս են հրավիրում իրենց շարքերից, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Դաշինքի ներսում որևէ տարաձայնություն չկա, ես չեմ կարող հրաժարականի դիմումներ ներկայացրած պատգամավորների փոխարեն պատասխանել: Ոչ մեկին ոչ մի բան էլ չի պարտադրվել, դա եղել է նրանց անձնական որոշումը»:

 

Հարցին՝ ովքեր են համալրելու հեռացողների շարքերը, պատգամավորը պատասխանեց. «Մանդատը վայր դրած պատգամավորների փոխարեն պատգամավորական մանդատներ կստանան Նորա Առուստամյանը (Նորա Առուստամյանը եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականը-խմբ.), Հակոբ Նազարյանը, իսկ Գևորգ Պետրոսյանի մասով՝ որևէ հստակ տեղեկատվության ես չեմ տիրապետում»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *