Իշխան Զաքարյանն անհետացել է, իսկ «Ծառուկյան» դաշինքից ձայն-ծպտուն չկա

timthumb

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վարդևան Գրիգորյանը տեղյակ չէ, թե ինչու է իր հարազատ դաշինքի առանցքային անդամ, պատգամավոր Իշխան Զաքարյանն արդեն երկու օր՝ բացակայում 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից:

«Չեմ կարող ասել, թե ինչու չի գալիս, դաշինքի ներսում էլ նրա հետ կապված քննարկումներ չեն եղել»,-այս մասին պատգամավորն ասաց ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում:

Թե ինչու՝ արդեն երկրորդ նիստն անընդմեջ Ազգային ժողով չի ժամանում Իշխան Զաքարյանը, չգիտի նաև «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Ղուկասյանը: «Ի՞նչ իմանամ՝ խի չի գալիս, երբ որ կգա՝ իրեն հարցրեք»:

Մեր մյուս հարցին՝ ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքը որոշեց սատարել  ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արա Բաբլոյանին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Այդ հարցը տվեք Նաիրա Զոհրաբյանին, նա գիտի»:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը կտրականապես հրաժարվեց խոսել հարցերի շուրջ՝ շեշտելով, որ մինչև սեպտեմբեր ներքաղաքական որևէ հարցի չի ցանկանում պատասխանել:

Հիշեցնենք նաև, որ, ըստ մամուլի հրապարակումների, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանն այս օրերին հանդիպել է Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իշխանությունը Իշխան Զաքարյանից դժգոհություններ չունի և նրան հավանաբար նոր պաշտոն կառաջարկեն գործադիր մարմնում:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *