Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է

timthumb (21)

Անկախության տոնին հյուրերն անպակաս են. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն արդեն Հայաստանում է: Օդանավակայանում ուրախ ու ցնծությամբ լի տրամադրություն էր: Նրան դիմավորեցին հայկական երգ ու պարով, աղուհացով ու ծաղիկներով: Նա եկավ, կանգնեց, հիացմունքով նայեց ժողովրդին ու հայերենով ողջունեց բոլորին: Վաստակավոր արտիստը Հայաստան է եկել մասնակցելու սեպտեմբերի 23-ին կայանալիք բարեգործական համերգին: «Вместе» խորագիրը կրող համերգին Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարելու է 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտորների երգերը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *