Իսկ ո՞ւր էր 90-ականներին ընկեր Աղվանը

timthumb (8)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երջանկացրել է Հայաստանի բոլոր օգտատերերին, հայտարարելով, որ ինքը չի առաջնորդվում նրանց տեսակետներով: «Ես առաջնորդվում եմ իրականությամբ: Դաշնակցության՝ 90-ականների սկզբին ինքնապաշտպանության կազմակերպման առաջին քայլերն անելու արդյունքում է, որ մենք ունենք այսօրվա իրավիճակը, իսկ այդ օգտատերերը չգիտեմ՝ որտեղ էին:Օգտատերերի մասին մեկ ուրիշ բան կասեմ՝ ամեն տարի Դաշնակցությունը Արցախի անկախության օրվա առթիվ տարբեր միջոցառումներ է կազմակերպում, փորձելով մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին, քաղաքական ուժերին պահել այդ դաշտում՝ Արցախի խնդիրը միշտ պահել օրակարգում: Ես էլ սոցիալական ցանցերում տեսնում էի, որ օգտատերերը միմյանց շնորհավորում էին Արցախի անկախության օրվա առթիվ, դա ինձ համար շատ ավելի կարեւոր է: Այն, որ մենք փորձում էինք հասարակությանը նախաձեռնող դարձնել, մասնակից դարձնել՝ այսօր հաջողել ենք այստեղ եւս»:
Շատ գովելի է, որ ընկեր Աղվանն առաջնորդվում է իրականությամբ, քանի որ հենց այդ նույն իրականությունն է պահանջում պատասխանել այն հարցին, թե 90-ականների ինքնապաշտպանության կազմակերպման ժամանակ որտե՞ղ էր հենց ինքը: Նույն ընկերը չի հիշում (կամ չի ուզում հիշել), որ Հայաստանում ու Արցախում ինքնապաշտպանական ջոկատները կազմավորվել էին շատ ավելի վաղ, քան իր կուսակցությունը տեղ կհասներ: Գուցե Աղվան Վարդանյանը նախ ինքը իրե՞ն այդ հարցն ուղղի, ապա նո՞ր միայն՝ ՀՀ օգտատերերին, այն օգտատերերին, ովքեր, ի գիտություն ընկեր Աղվանի՝ ՀՀ քաղաքացիներ են, և գուցե նրանցից շատերի քվեի շնորհիվ է, որ ռացիոնալիզմով տառապող Աղվան Վարդանյանը և իր կուսակիցները հայտնվել են խորհրդարանում: Այժմ այդ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, քննադատում են՝ շատ դեպքերում օբյեկտիվորեն, բայց Աղվանի հեչ պետքն էլ չի, նա իրականությամբ է առաջնորդվում: Իսկ Վարդանյանի իրականությունը թերևս հետևյալն է՝ երբ մեզ գովում եք՝ լավն եք, երբ քննադատում եք՝ անկարևոր եք:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *