Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խստորեն քննադատել է Էրդողանին

509269

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խստորեն քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նեթանյահուն կիրակի օրը, Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ես սովոր չեմ բարոյականության մասին դասախոսություն լսել այն առաջնորդից, որը ռմբակոծում է քրդական գյուղեր թե Թուրքիայում և թե հարևան երկրներում:
Էրդողանը օգնում է ահաբեկիչներին, այդ թվում’ Գազայում, որտեղ սպանվում են անմեղ մարդիկ », — ասել է Նեթանյահուն:

 
«Դա այն մարդն է, ով մեզ փոձում է դաս տալ»:
Նեթանյահունի այս արձագանքը եղավ Էրդողանի արված հայտարարությունից հետո, որով Էրդողանն ասում էր.
«Պաղեստինը 1947 թվականից գտնվում է օկուպացիայի տակ: Իսրայելը գրավյալ պետություն է, կարող եմ ասել ահաբեկչական պետություն է»:
Էրդողանը նաև խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար:

 
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է Նեթանյահուի հայտարարությանը՝ ասելով. « Մեր երկրի և մեր առաջնորդի վրա հարձակվելու փոխարեն, Իսրայելի իշխանությունները պետք է վերջ տան Պաղեստինյան տարածքների օկուպացմանը :
Թուրքիան տասնամյակներ շարունակ պատերազմ է ծավալում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ, պայքարում է Թուրքիայում միլիոնավոր քրդերի համար ավելի մեծ մշակութային և ազգային իրավունքների իրացման համար»:
Նշեմ, որ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է համախմբվել և պայքարել չարիքի դեմ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *