«Իրավունք չունենք պարտվելու»

գայլ

«Սասնա ծռեր»-ի համակիր, գործողության կողմնակից Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները կատարվածից հետո բացառվում է, որ որևէ դրական դաս քաղեն, բոլոր դասերը լինելու են բացասական այն իմաստով, որ ձգանները ձգած կպահեն և բոլորի բերանը փակած. «Մենք տեսնում ենք, որ հենց այդպես էլ լինում է, ես որևէ կերպ ինձ թույլ չեմ տա նսեմացնել տղաների արածը, որևէ բացասական կամ քննադատական խոսք չեմ ասի: Ես համոզված եմ, որ սա հեղափոխության գիծ է, և թող, տա Աստված, այս անարյուն հեղափոխությունն անպայման հասնի իր ավարտին»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Մեր զրուցակցի կարծիքով`«Սասնա ծռեր»-ի հանձնվելը ռազմագերու կարգավիճակով ոչ թե պայքարի ավարտն էր, այլ այդ պայքարում մի նոր էջի սկիզբ: Հիշեցնում է, որ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունում չկար խոսք այն մասին, որ իրենք սխալ են և իրենց զենքերը վայր են դնում, իսկ պատերազմներում միլիոնավոր ռազմագերիններ են լինում, բայց այդ երկիրը շարունակում է պայքարել հանուն իր ազատության, հանուն իր արժանապատվության: Սա, շատ ճիշտ է ասված, պայքար է հանուն Հայաստանի ինքնիշխանության ոչ թե վերգնտնելու, այլ նվաճելու համար, արժանապատվության, ազատության տարածքային ամբողջականության և այլնի համար»:

Արմեն Հովհաննիսյանը նկատում է նաև, որ «ռազմագերի» բառը «ծռերի» համար ճիշտ է ընտրված, գիտակվցված է և տրամաբանական: Կարծում է, որ պայքարը ժամանակավորապես ճնշված է, բայց սա քաղաքացիական խաղաղ հաղթանակի սկիզբն է:

Անդրադառնալով վերջին իրադարձությունների հետ կապված մի շարք կալանավորումներին՝ Հովհաննիսյանն ասաց.

«Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Անդրիաս Ղուկասյանը պարկեշտ մարդիկ են, իրենք, ընդհակառակը, բազմաթիվ ոստիկանների առողջությունն ու կյանքն են փրկել` ոչ միայն այդ օրը, այլ իրենց գործունեության ընթացքում: Բոլորն էլ իրենց պահել են վերին աստիճանի պարկեշտ, և իրենց զանգվածային անկարգություններ հրահրելու համար մեղադրելը՝ պարզապես եռակի ստորություն է»:

Որպես խոսքի հավաստիք՝ Հովհաննիսյանը հիշեցրեց2008 թվականի մարտի 1-ը, երբ Արմեն Մարիտոսյանն իր կյանքը վտանգելով, փրկում էր ոստիկանի կյանքը:

«Կենդանին երկու բնազդ ունի` վախը, իսկ վախն անցնելուց հետո՝ նորից բացված ախորժակը, այդ կենդանական ռեժիմում ապրող իշխանության հետ գործ ունենք և դրա համար է, որ իրավունք չունենք պարտվելու, որովհետև իրենց ախորժակը մեր կյանքի հետ անհամատեղելի է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *