Լապշինն՝ ադրբեջանական բանտում անցկացրած ամենադաժան օրվա մասին

timthumb (4)

Ալեքսանդր Լապշինը պատմել է ադրբեջանական բանտում անցկացրած ամենադաժան օրվա մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ պատմել է ադրբեջանական բանտում անցկացրած ամենադաժան օրվա, իր նկատմամբ իրականացված խոշտանգումների, ծաղրի, ինչպես նաև ինքնասպանության փորձի վերաբերյալ ադրբեջանական ստի մասին:

Իր ֆեյսբուքյան էջում Ալեքսանդր Լապշինը գրել է.

«Եթե մի կողմ թողնենք սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցածը, երբ ես ծեծի ենթարկվեցի և ադրբեջանական կողմը բեմականացրեց իմ «ինքնասպանության փորձը», որպեսզի իմ համաներման համար պաշտոնական շարժառիթ ունենա և իրենց ձևացնեն, որպես բարեսիրտ և կարեկից մարդիկ, ապա 2017-ի ապրիլի 3-ին ես իրական վախ և զզվանք եմ ապրել ադրբեջանական բանտում: Ապրիլի 3-ին  Բաքվի բանտի իմ բանտախցում մի ամբողջ գիշեր  լսել եմ հարևան խցերից եկող «Ալլահ ուաքբար» բացակչությունները, որն ադրբեջաներենով հնչում է «Ալլահ ուաչբար»:

Լապշինը հայտնում է, որ այս ուրախության ճիչերի առիթը Սանկ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն է եղել, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ:

«Չնայած, որ Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են այդ երկրում շիական արմատական իսլամի աճող ազդեցությունը, ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով: Ադրբեջանում ավելի մեծ թվով իսլամիստներ կան նաև ազատության մեջ, անգամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են: Ես այս ամենը տեսել եմ անձամբ իմ աչքերով և անձամբ եմ հետևել իսլամիստներին, նրանք բանտում ամենուր էին և կարողանում էին ազատ տեղաշարժվել»,- գրել է Լապշինը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *