Լավրովն անդրադարձել է լրատվամիջոցներում ՀՀ իշխանությունների՝ արևմտամետ դիրքորոշում ունենալու մասին տեսակետներին

timthumb (1)

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ելնում է այն դիրքորոշումներից, որոնք պաշտոնապես ներկայացվել են ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լրագրողն իր հարցադրման մեջ նկատեց, որ վերջերս ռուսական մի շարք հեռուստաընկերություններով փորձագետները հնչեցրել են տեսակետներ այն մասին, թե Հայաստանի նոր իշխանություններն ունեն արևմտամետ տրամադրվածություն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ տեսակետը կիսում են նաև Ռուսաստանի իշխանությունները:

Ի պատասխան ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատեց, որ փորձագետներին լսելը, այս կամ այն երկրում տեղի ունեցող ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադարձությունների մասին վերլուծությունները հասկանալը, իհարկե, կարևոր է: «Մենք՝ որպես ՌԴ  արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, մեր դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում, չնայած փորձագետների վերլուծություններին, ելնում ենք տվյալ դեպքում այն դիրքորոշումներից, որոնք պաշտոնապես ներկայացվել են Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո և այն դիրքերից, որոնք այժմ պաշտոնապես հաստատեց արտաքին գործերի նախարարը: Վստահեցնում եմ, որ մեր խոսակցությունները, որոնք այսօր տեղի են ունեցել, բխել են հենց այդ դաշնակցային ու ռազմավարական գործընկերային հարաբերություններից»,— հայտարարեց Լավրովը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *