Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմաց. ուսանողները փողոց են փակել

timthumb

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 10-ից՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Ուսանողներին միացել են նաև մեծ թվով գիտաշխատողներ:

«Խավարասերների նիստից հետո այս պահին մենք լռության ակցիա ենք սկսում այստեղ։ Արդեն 10։06-ին քվեարկել են, օրենքն անցել է և դեմ է արտահայտվել միայն «Ելք» խմբակցությունը, ստացվում է, որ 20 օրից ավել մեզ չեն լսում, ուրեմն մենք այլևս չենք խոսում և լուռ կանգնում ենք այս դռների դիմաց»,-հայտարարեց  նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։

Այս պահին ուսանողները կենդանի պատ են կազմել և փակել ԱԺ-ի` Դեմիրճյան փողոցի մուտքն՝ արգելելով մեքենաների մուտքն ու ելքը խորհրդարան:

Նշենք, որ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ նա դադարեցրել է հացադուլը:

Բացի այդ, ԵՊՀ-ի առջեւ նստացույց էր սկսվել, որը շարունակվելու է նաեւ այսօր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *