Լարված իրավիճակ՝ ԵՊՀ-ում. ՈւՂԻՂ

Capture

Իմ Քայլը նախաձեռնության անդամները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ճեղքեցին համալսարանի անվտանգության պատնեշը և մտան ԵՊՀ: Նրանք պատրաստվում էին հանդիպել ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն համալսարանի անվտանգության աշխատակիցները խոչընդոտում էին՝ թույլ չտալով, որ երթի մասնակիցները Փաշինյանի հետ ներս մտնեն:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ֆակուլտետներում ուսանողների վրա դռներ են փակել, որպեսզի չկարողանան միանալ ցուցարարներին: Փաշինյանն ու իր թիմակիցները գնում, հերթով ստուգում էին դռները՝ արդյո՞ք փակ են, թե ոչ:

«Մենք այստեղ մտել ենք նրա համար, որ ազատագրենք ՀՀ քաղաքացիներին: Մենք ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում լինել Ազատության հրապարակում 18:30-ին և ասում ենք՝ սիրելի՛ հայրենակից, եկե՛ք և տեր կանգնեք ձեր իրավունքին ու ձեզ պատկանող իշխանությանը: Մենք արձանագրեցինք, որ սա Սերժ Սարգսյանի և Արամ Սիմոնյանի համալսարանը չէ, այլ մեր պետական համալսարանն է»,- հայտարարեց Փաշինյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *