Լարված իրավիճակ՝ Ջրարփի համայնքում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել

timthumb (2)

Արմավիրի մարզի Ջրարփի համայնքում լարված վիճակ է, դպրոցականները և ծնողները դասադուլ են հայտարարել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց համայնքի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով՝ գյուղի դպրոցի շենքն անմխիթար վիճակում է. «Դպրոցի շենքը վթարային է, պատուհանները ջարդուփշուր են եղած, ջեռուցում չկա: Ես և գյուղի մյուս բնակիչները մեր երեխաներին չենք պատրաստվում դպրոց ուղարկել այդ պայմաններում»,- ասաց նա:

Բնակիչները վճռական են տրամադրված՝ դասադուլը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում տրվի, եթե ոչ՝ սպառնում են փակել գյուղի ճանապարհը.

«Մենք կառավարությունից պահանջում ենք խնդրին լուծում տալ, սակայն մինչև հիմա մեզ ոչ ոք չի մոտեցել և չի արձագանքել խնդրին»,- նշեց նա:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *