Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ բրիտանական օրենսդրությամբ և դրա դրույթներով կարող են դադարեցվել որոշ անձանց համար նրանց քաղաքացիության իրավունքը և ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ինքը պետք է որոշի՝ այդ փաստաթուղթը հրապարակել, թե՝ ոչ, նպատակահարմար է, թե՝ ոչ:
Այս մասին այսօր Հանրապետության նախագահի միակ թեկնածուի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով թեկնածուի լեգիտիմության մասին հարցին:
Վերջինիս խոսքով՝ բոլոր հարցերը, կարծիքները Արմեն Սարգսյանի թեկնածության լեգիտիմության մասին՝ մեկնաբանությունների դաշտից են, քանի որ Սամանադրությամբ հանրապետության նախագահի թեկնածուից պահանջվող բոլոր փաստաթղթերը Արեմեն Սարգսյանը ներկայացրել է:
Իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթը ես՝ որպես իրավաբան, վիճարկելու իրավունք չունեմ: Արմեն Սարգսյանի քաղաքացիության վեց տարին լրացել է, թե ոչ՝ այս ու այլ հարցերի պատասխանները տալիս է համապատասխան մարմինը,»-ասաց Հովհաննիսյանը: