Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ կարող են սկսվել. Դենիել Քոութս

sahman-zinvor-tavush-634x445

Լեռնային Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի ամենամյա զեկույցում: 28 էջից բաղկացած զեկույցում գնահատականներ են տրվում համաշխարհային մարտահրավերներին:

«2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ, ուստի 2017թ. պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նաև նշվում է, որ տնտեսական դժվարությունները գլխացավանք են դարձել Ադրբեջանի կառավարության համար, որն իր արտաքին քաղաքականությունում շարունակում է հավասարակշռել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *