Լոլի՞կ, թե՞ շինշիլա

timthumb (9)

Վերջին շրջանում եղան հրապարակումներ այն մասին, որ Հայաստանում վաճառքի է հանվել թուրքական լոլիկ՝ «Ղարաբաղ» մակնշմամբ, եղավ նաև ՊԵԿ-ի կողմից պաշտոնական հայտարարություն՝ Թուրքիայից մեր երկիր էին փորձում ներկրել մեծ քանակությամբ լոլիկ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքվեց՝ արդյոք չկա՞ համապատասխան վերահսկողություն, ինչո՞ւ է շուկան այսքան բարձիթողի վճակում և, առհասարակ,  ի՞նչ խնդիրներ է թուրքական լոլիկն իր հետ բերում:

 

Հրաչյա Բերբերյանի խոսքով՝ շուկան վերահսկվում է, սակայն նման խնդիրների հիմնական մեղավորները ոչ բարեխիղճ մաքսատներն են:

 

Անդրադառնալով խնդիրներին, մեր զրուցակիցը նշեց. «Թուրքիան ձմռանը լոլիկն արտադրում է առանց ջեռուցման, իսկ մենք ջեռուցում ենք, որի արդյունքում մերը բավականին թանկ է լինում թուրքականից: Խնդիրն այն է, որ մեր ֆերմերները պետք է հասկանան՝ ինչ անել. թող լոլիկ չանեն, թող ելակ անեն: Այսինքն, պետք է ընտրել այն ուղղությունը, որը շահութաբեր է: Վարչապետն ասաց՝ շինշիլա թող պահեն, շատերը ծիծաղեցին, որովհետև ուղեղ չունեն: Իսկ ի՞նչ կլինի, թող մի տաս հատ էլ շինշիլա պահեն, շահույթ ա էլի»:

 

Հրաչյա Բերբերյանի խոսքով՝ հարկավոր է հասկանալ՝ ջերմոցները ջեռուցելով մենք մրցունա՞կ ենք, թե՞ ոչ. «Եթե մրցունակ չենք, ուրեմն հարկավոր է այնպիսի կուլտուրա մշակել, որը մեզ ձեռնտու է: Այսօր ծաղիկի բիզնեսն ավելի լավ է Հայաստանում, քան լոլիկի և վարունգի: Պետք է ուղղությունը փոխել և հասկանալ, թե ու՞ր ենք տանում երկիրը»:

 

Անդրադառնալով «Ղարաբաղ» մակնշմամբ լոլիկի վաճառքին, Հրաչյա Բերբերյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ շուկան պետք է ազատ լինի: Այսօր թանկացել է բանջարեղենը: Պատճառը շուկան փակելն է»:

 

Հրաչյա Բերբերյանը նկատում է՝ այսօր առկա են նաև սուբսիդավորման, պարարտանյութի խնդիրներ:

 

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *