Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը

0

Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկ:

Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը’ աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի’ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվությանբաժինը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *