«Լուսավոր Հայաստան»-ի մութ կողմերը

timthumb (18)

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձ է կատարել ՌԴ կողմից հայ վարորդներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացին և հայտարարել, որ այդ դեպքում ԵԱՏՄ-ում մնալը Հայաստանի համար դառնում է անիմաստ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ԵԱՏՄ կազմում մնալ-չմնալու վերաբերյալ հայտնի են՝ Հայաստանը կշարունակի մաս կազմել եվրասիական տնտեսական միությանը, սակայն ավելի հստակ կձևակերպի իր պահանջները և ակնկալիքները այս կառույցից:
Սա ԵԼՔ-ի մաս կազմող ուժերից մեկի կողմից առաջին բացահայտ անհամաձայնությունն է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետ: Մի կողմից հասկանալի է, որ եվրոպամետ «Լուսավոր Հայաստանը» պետք է փորձեր պահել իր արևմտամետի ամպլուան, սակայն մյուս կողմից էլ Մարուքյանի թիմի համար այս պահին ավելի կարևոր պետք է լինի ներքաղաքական զարգացումներում սեփական դեմքն ու տեղը պահելը:
Հատկապես, որ Մարուքյան եբայրները նոր իշխանություննության մաս կազմելով, այնուամենայնիվ, մնացել են քաղաքական կյանքի լուսանցքում՝ չստանալով ոչ մի լուրջ քաղաքական պաշտոն:
Դա է պատճառը, որ Մարուքյանն այս անգամ զերծ մնալով հոդվածներ ձոնելուց, որոշել է թիրախավորել Փաշինյանի արտաքին քաղաքականությունը: Ընտրությունն էլ հասկանալի է, Փաշինյանի ներքին քաղաքականությունը հասարակության լայն շրջանակների վստահությունն ու աջակցությունն է ստացել և Մարուքյանը որևէ կերպ չի ցանկանա որպեսզի քննադատության սլաքները ուղղվեն իր դեմ: Բացի այդ հետաքրքիր էր նաև Մարուքյանի խոսքի տողատակը՝ ըստ նրա անցյալ տարի մեծապես իր ջանքերի շնորհիվ էր, որ ՌԴ-ում համապատասխան օրենքի փոփոխությունները մեկ տարով հետաձգվեցին: Ստացվում է, այն հարցում որում հաջողել էր Մարուքյանը, Փաշինյանը ձախողեց:
Իհարկե, այս պնդումը անչափ հեռու է իրականությունից: Մեկ տարի առաջ Կրեմլը գնաց որոշակի զիջումների չցանկանալով հավելյալ խոչընդոտներ ստեղծել իր դրածո Կարեն Կարապետյանի համար: Այսօր ՀՀ կառավարությունում դրածոներ չկան, հետևաբար ռուսական կողմը մեզ լավ աչքով նայելու որևէ պատճառ չունի: Մարուքյանն այսքանը շատ լավ հասկանում է, սակայն ինչպես ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *