Լուրջ խնդիր, որը հետապնդելու է Արմեն Սարգսյանին

timthumb (8)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ամփոփելով քաղաքական այս կարևոր իրադարձությունը, նշեց, որ պարզից էլ պարզ էր, որ նա պետք է ընտրվեր նախագահի պաշտոնում, քանի որ այլ թեկնածու չկար:

«Արմեն Սարգսյանին նշանակել է Հանրապետական կուսակցությունը, որն ունի մեծամասնություն Ազգային ժողովում: Նրան սատարում էր նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Բացի այդ, «Ծառուկյան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ սատարելու է նրան, հետևապես, քանի որ այլընտրանքային թեկնածու էլ չկար՝ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասաց նա:

Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում նախագահի ընտրությունից հետո, այսինքն՝ այս փուլում Հանրապետության նախագահին պետք է ընտրեր ժողովուրդը հարցին ի պատասխան՝ Մեհրաբյանը նկատեց, որ լավ կլինի դրա մեկնաբանությունը տան իրավապահները, և դա լուծվի դատական կարգով, որպեսզի այդ հարցը կախված չմնա: 

Անդրադառնալով հարցին, որ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այդպես էլ ցույց չտվեց այն փաստաթուղթը, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011-ին, Մեհրաբյանը նշեց, որ դա շատ լուրջ խնդիր է, որը հետապնդելու է Արմեն Սարգսյանին և ընդհանրապես նախագահի իստիտուտն այնքան ժամանակ, քանի դեռ այն ներկայացնելու է Արմեն Սարգսյանը. «Չգիտեմ՝ որն է պատճառը, բայց կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը լավ գիտի: Եթե այդքան ասելուց հետո չներկայացրեց՝ ուրեմն ինչ-որ պատճառ կա, որի հետ կապված մտավախություններ ունի»,- նշեց նա:

«Ես կարծում եմ, որ ընտրություն կոչվածը Հայաստանում վարկաբեկված ինստիտուտ է և պետությունը լուրջ քայլեր ունի անելու այս ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց մենք հակառակն ենք տեսնում»,- ասաց Մեհրաբյանը:

Խոսելով ապրիլի 9-ին կայանալիք վարչապետի ընտրության մասին, քաղաքագետն ասաց, որ դա ոչ թե ընտրություն, այլ նշանակում է լինելու. «Այդ դեպքում ևս վարչապետ պետք է նշանակվի խորհրդարանական մեծամասնությունը, որն արդեն ձևավորված է և ընդամենը որոշում պետք է ընդունի իր ներսում: Դա կոչել վարչապետի ընտրություն՝ կարծում եմ՝ սխալ է: 

Ես գոնե, հիմքեր չեմ տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է վարչապետ չդառնա, քանի որ ինքը վարչապետ չդառնալու ցանկության մասին հայտարարութուն չի արել, Հանրապետական կուսակցությունը նրան կուսակցության ղեկավարի պաշտոնից չի զրկել, օրենքն էլ չի խանգարում: Այս դեպքում ի՞նչը պետք է խանգարի նրան դառնալ վարչապետ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնական է, որ իր նախագահության ժամկետն ավարտելուց հետո Սերժ Սարգսյանը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *