Լրագրողի հարցը հունից հանեց վարչապետին

unnamed

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսը սկսեց վիճակագրական տվյալների ներկայացմամբ՝ ըստ որոնց՝ տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրել ենք տնտեսական աճ:

Վարչապետ-լրագրողներ հարցուպատասպանի համար սահմանվեց հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է վարչապետին ուղղի մեկ հարց ընդամենը՝ ելնելով ժամանակի սղությունից:

Սակայն ստացվեց այնպես, որ Ա1+ի լրագրողի ուղղած հարցին վարչապետն այնքան էլ հստակ պատասխան չտվեց, ինչը վերածվեց պարզապես բանավեճի, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության

-Պարո՛ն վարչապետ, դուք անցյալ տարի ասացիք, որ տնտեսությունը չափազանց վատ վիճակում է: Ումի՞ց եք ժառանգել այդ տնտեսությունը:

-Ինչպե՞ս:

-Ումի՞ց ժառանգեցիք այդ տնտեսությունը: Կուսակցությունն ումի՞ց ժառանգեցիք:

-Մենք, եթե նկատել եք, 2018 բյուջեի մեջ մեծացրել ենք կապիտալ ծախսերի…

-Ներողություն, պարո՛ն վարչապետ, իմ հարցն այդ մասին չէ:

-Ես դա եմ ասում: Հռետորիկ հարց ինչի՞ եք տալիս, դուք չգիտե՞ք՝ ումից ժառանգեցինք տնտեսությունը:

-Դուք անցյալ տարի ասացիք, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, և այդ տնտեսությունը ժառանգեցիք Հանրապետական կուսակցությունից, որը բոլոր ընտրություններիում հաղթել է և ոչ մի հաղթանակ լեգիտմ չի ճանաչվել:Դուք ինչպե՞ս անդամակցեցիք մի կուսակցության, որը տնտեսությունն անկման վիճակի էր հասցրել:

-ՀՀԿ-ին շատ համարձակ եմ անդամակցել: Շատ գիտակցաբար:  Իսկ ինչ վերաբերում է՝ ՀՀԿ-ն է հասցրել տնտեսությունն այդ վիճակին, թե ոչ, իսկ ո՞վ է գնահատել՝ եթե եթե այլ կուսակցություն լիներ, ինչ վիճակում կլիներ:

-Դուք չեք սիրում եթե-ներով հարցերի պատասխանել, հիմա եթե-ներով եք պատասխանում:

-Իսկ ինչ գիտեք ես եթե-ներով եմ սիրում, թե չէ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *