Լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել

Capture

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած  ակցիաների ընթացքում, խիստ նախնական տվյալների համաձայն, լրագրողների և  լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ 10 օրերի ընթացքում լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել:

«Ես շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, ովքեր այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին, հաճախ վտանգելով իրենց առողջությունը, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը տեղեկացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան: «Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, լրատվամիջոցների վրա է լինելու հասարակությանը տեղեկացնելու պարտականությունը: Այդ ֆոնին չեն բացառվում նաև բռնությունները»,-հավելեց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *