Լրագրողներն ԱԱԾ գործակալներ են. Սամվել Բաբայան

timthumb (2)

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տալիս ամբաստանյալ Սամվել Բաբայանը:

Նա չընդունեց իրեն առաջադրված 2 մեղադրանքներից ոչ մեկը։ Վերջինիս խոսքով՝ ինքը չէր կարող դրդիչ լինել, քանի որ 5 տարի բացակայել է  հանրապետությունից, ինչպես նաև ապացուցելու է, որ այս ենթադրյալ «Իգլա»-ն Վրաստանից չի ձեռք բերվել. կասի, թե ում «գարաժից» է և ումն է եղել։

Դատավորի այն հարցին, թե ինչու է գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը պլանշետով Իգլայի նկարն իրեն ցույց տվել և կարծիք հարցրել, Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը ոչ միայն գիտի, թե ինչպիսին է լինում «Իգլա»-ն, այլև օգտագործել է,  քանի որ պատերազմի ժամանակ «Իգլա»-ով հակառակորդի ինքնաթիռ են խփել։

Սամվել Բաբայանը չընդունեց նաև իրեն առաջադրված՝ փողերի լվացման մասին հոդվածը։ Նա նշեց, որ իրեն Վասիլը գումար է պարտք եղել՝ 35 հազար դոլար, որի մի մասը եվրոյով է վերադարձրել, սակայն եվրոները ներկված են եղել։ Նա փորձել է պարզել՝ հնարավո՞ր է դա մաքրել, թե՝ ոչ, փոխանակման կետում կարելի՞ է փոխանակել։ Նա եւս մեկ անգամ նշեց, որ մեղավոր չի ճանաչում իրեն և դիմելով դատախազին՝ ասաց. «Քո հեռախոսն էլ որ լսեմ, 100 հատ հոդված կդնեմ վրադ»։

Սամվել Բաբայանն այսօր անդրադարձավ նաև լրագրողներին՝ նրանց անվանելով ԱԱԾ գործակալներ, քանի որ վերջիններս հրապարակել են ԱԱԾ տրամադրած հաղորդագրությունները՝ իրեն ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *