Խաչիկյանից հետո համաներում կլինի՞

timthumb (9)

«Ապրիլից հետո կձևավորվի կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը: Դրված են արգելքներ պաշտոնյաների համար, կան գործիքներ: Սակայն՝ երբ սրանք կտան իրենց արդյունքները, երբ կտեսնենք ձերբակալված պաշտոնյաների, դեռ չենք կարող ասել: Թե երբ կլինեն բացահայտումներ, չեմ կարող ասել: Մեր ստեղծած գործիքակազմը փակում է այն ճանապարհը, որով հնարավոր է ապօրինի հարստանալ»,-այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ապօրինի հարստացման դեմ պայքարի համատեքստում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք համաներում  կիրառելով Վ. Խաչիկյանի նկատմամբ, պետությունը չի լեգալացնում կոռուպցիան, նախարարը պատասխանեց. «Ներման իրավունքը մարդու իրավունքն է և ներում շնորհելուց առաջ բազում գործոններ են ուսումնասիրվում: Վազգեն Խաչիկյանի ազատման մասին լուրը լսել եմ Կառավարության միջանցքում, մանրամասներին չեմ տիրապետում, ես ընդամենը կարող եմ իրավական տեսանկյունից տալ պատասխան և կրկնել՝ որն է մարդու ներման իրավունքը»: 

Ինչպե՞ս ստացվեց, որ 12 տարի դատապարտված Խաչիկյանն ազատ արձակվեց այսքան շուտ, նախարարը մեջբերում արեց օրենքից, որով սահմանվում է ներման ակտով և պատժի լրիվ կրումով ներում ստանալու ընթացակարգը:

Հարցին՝ հնարավո՞ր է Խաչիկյանի դեպքից հետո հայտարարվի համաներում, նախարարը պատասխանեց. «Համաներման մասով որևէ բան չեմ կարող ասել»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *