Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել. Վարդան Հարությունյան

timthumb (4)

ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին մեծ սկանդալի պատճառ դարձած ադրբեջանական խնձորի անօրինական ներմուծմանը:

Վերջինս նշեց, որ ադրբեջանական խնձորներն առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելու դեպքն ինքը բացասական է գնահատում և ընդունում, որ այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն:

 

«Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ պետք է նման զանցանքերից զերծ մնան: Ես մեղքի մեր բաժինն ընդունում եմ և էլի եմ կրկնում՝ մեղավոր մարդիկ մեր աշխատակիցների շնորհիվ են բացահայտվել: Մեղավորները կպատժվեն»,- ասաց ՊԵԿ նախագահը:

 

Վերջինս նաև նշեց, որ այս պահին ինքը չի կարող հնչեցնել ձերբակալվածների անունները, քանի որ գործը քննչական կոմիտեի վարույթում է:

 

«Այս գործում մեղավոր է ոչ միայն այն մաքսայինը, ով կաշառվել է և թույլ տվել ներկրել այն, այլ նաև այն մարդը, որը կաշառել է և այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները»,-ասաց Վարդան Հարությունյանը:

 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս ստացվեց, որ սահմանին ներկրվող «Իգլան» բացահայտվեց, իսկ խնձորները՝ ոչ, Վ. Հարությունյանն ասաց.

 

«Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *