Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 10 վիրավորից 5-ը երեխա է

4724a12dc504a465f816f3a2e08b119a

Գեղարքունիքի մարզում երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 10 վիրավոր, որոնցից 5-ը երեխաներ են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։40-ի սահմաններում Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 32-րդ կմ-ում բախվել են Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Վոլոդյա Թ.-ի վարած Ford մակնիշի 35 CՏ 852 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Մարտունիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 34 CT 343 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Վոլոդյա Թ.-ի ուղեւորներ՝ համագյուղացիներ, 55-ամյա Հասմիկ Թ.-ն, 30-ամյա Քրիստինե Ա.-ն, 2-ամյա Միքայել Թ.-ն, 10-ամյա Վոլոդյա Թ.-ն, 12-ամյա Հասմիկ Թ.-ն, 33-ամյա Ալվինա Թ.-ն, 8-ամյա Մամիկոն Զ.-ն եւ 13-ամյա Էլինա Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *