Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Nissan-ն ու BMW-ն. կան վիրավորներ (լուսանկարներ)

timthumb

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Աղանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GՏ 966 համարանիշի, Գեղարքունիqի մարզի Գագարին գյուղի բնակիչ, 28-ամյա Լիանա Մելքումյանի վարած Nissan մակնիշի 02 ԼM 011 համարանիշի և Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 38-ամյա Էդմոն Սահակյանի վարած BMW մակնիշի 777 NR 77 համարանիշի ավտոմեքենաները:

Mitsubishi–ի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 34-ամյա Վարդանուշ Ջուլհակյանը և Nissan-ի վարորդ Լ. Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Է.Սահակյանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *