Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր

timthumb (10)

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է ГАЗель-ի մեջ ու եթե ГАЗел- ը կանգառում կանգնած չլիներ, Mercedes-ը կմխրճվեր կանգառում նստած քաղաքացիների մեջ:

shamshyan.com-ի տեղեկություններրով, դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ Ստեփանյան անունով քաղաքացին և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ.Ավագյանին համոզում էր, որ Mercedes-ն ինքն է վարել, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ, սակայն ճանապարհային ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած, փորձառու Դ. Ավագյանին Ա. Ստեփանյանը չկարողացավ մոլորեցնել:

Կարճ ժամանակ անց Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբեեցին Mercedes-ի իրական վարորդին, ով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 44-ամյա Արմեն Մելիքյանն է:

Վերջինը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *